Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․
«Պետության բացակայությունը նման ձևով է դրսևորվում։ Տների վարձույթի նման բարձրացումը մի կողմից ցույց է տալիս մարդկանց ագահությունը, իրականության զգացողության կորուստը, երբեմն անմարդկային վերաբերմունքն, իսկ մյուս կողմից կառավարության անգործությունը, բնակչության շրջանում բացատրական ու կազմակերպչական աշխատանք տանելու անկարողությունը։ Երևանում բնակարաններն արդեն Լոնդոնի գներին են հավասարվել, Աշտարակում՝ Ամստերդամի, Դիլիջանում՝ Բեռլինի։ Դա անբնական է, իսկ անբնական գները երկար ժամանակ չեն կարող պահպանվել։
Հազարավոր ռուսներ և ուկրաինացիներ եկել են Հայաստան, ոմանք փորձում են տեղափոխել իրենց բիզնեսը, որից Հայաստանը մեծ օգուտներ կարող է քաղել, ոմանք պատերազմից են փախչում։ Բայց սա երկար չի տևելու, արագ եկամուտ փախցնելու փոխարեն մտածեք երկարատև օգուտների մասին ու այնպես մի արեք, որ մարդիկ զզված ու թշնամացած հեռանան Հայաստանից»։