Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարցրեց քաղբանտարկյալների մասին։
Նա նշեց, որ քաղբանտարկյալներից մեկի՝ «Տաթև Արցախի» անվամբ հայտնի Տաթև Վիրաբյանի ինքնազգացողությունը բանտում վատացել է և, չնայած առողջական խնդիրներին, նա ապօրինաբար կալանքի տակ է։
Մինչև Անահիտ Մանասյանը կարձագանքեր, տեղից միջամտեց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Մեր ոստիկանությունը կշարունակի իրեն նույն կերպ պահել այն լկտիների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Եվ այո, այդ լպիրշներին և լկտիներին պետք է տապալել գետնին։ Ամոթ ձեզ, դուք նրանց շահերի պաշտպանն եք, դուք եք էդ լկտիների պաշտպանը»,- դիմելով Մանուկյանին՝ հայտարարեց իշխանական պատգամավորը։
Սրան հաջորդեց թեժ լեզվակռիվ իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև։
Արեգնազ Մանուկյանն էլ պատասխանեց․ «Օրենսդիր ամբիոնից եք խոսում, հիստերիկ, մարդ է վատացել, բժիշկ կանչեք»։