Երգչուհի Նարե Գևորգյանը սոցիալական իր էջերում պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։
Այս անգամ ևս երգչուհին ինստագրամյան իր էջում հոլովակ է տեղադրել ու կից գրառում կատարել.
«Առևանգում, սով, լաց… էս ամենն անվերջանալի դժոխքի է նմանվում։ Քաոս, որ չունի վերջ»,- գրել էր երգչուհին։
Հիշեցնենք, օրեր առաջ ադրբեջանցիները Լաչինի ապօրինի անցակետից առևանգել են 3 արցախցի երիտասարդների, ավելի վաղ Արցախում գրանցվել էր սովամահության առաջին դեպքը։
Աղբյուրն՝ այստեղ
Լուսանկարն՝ արխիվային է