▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման ուղղությամբ

Հերթական շառը. Դավիթ Սանասարյանը հերքում է երեխայի վրաերթի ենթարկելու մասին լուրը

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, քրիստոնեություն է ընդունել

Սիրիայից հայերի արտակարգ տեղափոխման հարց դրված չէ. ԱԳՆ խոսնակ

Ծովինար Խաչատրյանն անցել է նոր գործի

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա կինը զույգ երեխաների լույս աշխարհ բերելուց հետո մահացել է

Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում

Նատալի Տոնոյանը՝ հետույքը ցուցադրելու, սկանդալային կերպարի և հարուստ հովանավոր ունենալու լուրերի մասին

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները

Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ նրա անդամ պետությունների հետ ազատ առեւտրի համաձայնագիրը

Մերկելը Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայում

Խանութում ամբողջ գիշեր աշխատել ու առավոտյան գնալ դասի. Բաբկեն Չոբանյանը՝ անցյալի. . .

Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Նիկոլ Փաշինյան

Ձեռք ենք բերում պրոբլեմներ, փոխարենը՝ որևէ նոր ձեռքբերում չունենք. Արա Պապյան

2019-ին Հայաստանի 8 մարզերում բացվել է 18 նոր նախակրթարան

Independent-ը Հայաստանի Ազգային ժողովի շենքը ներառել է ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում

Պատրաստ եմ տրամադրել ապաստարան սիրիահայ մի մեծ ընտանիքի, կապահովեմ աշխատանքով մեր գյուղում.. . .

Քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել ՀՀ -ում և ՀՀ -ից. . .

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է

Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում. ներկա է գտնվել Աննա Հակոբյանը

Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ. պատմությունը. . .

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

«Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Համացանցի օգտատերերը Մեհրիբան Ալիևային շփոթել են նրա որդու` Հեյդար Ալիևի հետ

Նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

«Վթարի ենթարկված Ան-72 օդանավը հայկական պատկանելություն չունի». Հակոբ Ճաղարյան

«Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում». Նաիրա Զոհրաբյան

Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը

Ռուսական երկաթուղու հայկական գաղութը

Կառավարությունը կսուբսիդավորի տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերը

Նորածնին աղբամանը նետած կինը չի դատապարտվել. նրա նկատմամբ համաներում է կիրառվել

Մասիսի ԲԿ տնօրենը ծեծկռտուքի ժամանակ ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ձեր այցից առաջ մեր համայնքում ինչքան խնդիր կար՝ մի գիշերվա մեջ լուծվեց. Արագածոտնի բնակիչները. . .

Դանիել Իոաննիսյանը առաջարկում է հայկական զորք ուղարկել Սիրիայի հյուսիս

Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները. ՀՖՖ

Ամեն պատերազմից հետո 3 բանակ է մնում. Փայլան

Հայաստանի հավաքականը հաղթանակը բաց թողեց Լիխտենշտեյնում

Ալարել են 1000 դոլար ավելի ծախսեն, որ պատշաճ զուգարան ունենան․․․Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին

Արթուր Վանեցյանը Վադուցում է, Կամո Հովհաննիսյանը՝ սրտով է տղերքի հետ

Դուխով, տղերք, Ձեզ հետ ենք ու ձեր կողքին․ Նիկոլ Փաշինյանը՝ մեր ֆուտբոլիստներին

Հայ համայնքը հավաքվում է ․․․ՀՖՖ նախագահի խորհրդականը կադրեր է ներկայացրել Լիխտեյնշտեյնից

Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

Եվրո-2020․ Լիխտենշտեյն-Հայաստան. ՈւՂԻՂ

«Ազատ հասարակության հիմնադրամը» մրցույթ կհայտարարի Նժդեհի գործունեության արդար ներկայացման. . .

Չծիծաղեք, բայց վերջում ոնց որ քլորի համ ա գալիս. Նիկոլ Փաշինյանն այցելել էր գինու գործարան

Երևանը՝ Booking.com-ի ամենապահանջված ուղղությունների տասնյակում

Տնտեսական հեղափոխության գործում կառավարության թիվ 1 դաշնակիցը գործարարներն են. Նիկոլ Փաշինյան

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական. Տիգրան Ավինյան

 

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստին:

Ինչպես գիտեք, կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը և ծնելիության աճի խթանումը: Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետևաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրները: Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:

Մեզ համար նաև ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետևաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։



Հարգելի՛ ներկաներ,

Անցնենք արդեն իսկ նախանշվող ծրագրերի քննարկմանը: Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով.
դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,
նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,
երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:

Հենց այս ծրագրային առաջարկներին և դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:

Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի համակարգի բարելավման, երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական հասանելիության վերաբերյալ ծրագրային առաջարկները։ Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ և երեխա ունեցող, ինչպես նաև երիտասարդ և երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, ինչպես նաև քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ և փաթեթներ ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին