Այն մարդիկ, ովքեր հետևում են Լիլի Մորտոյի ինստագրամյան էջին, շատ լավ գիտեն` ինչ սեքսուալ բնույթի լուսանկարներ է նա հրապարակում, նա չի վախենում ցույց տալ իր մարմինը` պարզաբանելով, որ դա գեղեցիկ է: Բայց կարծում եմ` շատերը չէին պատկերացնի, որ գուցե մի օր այդ ամենը կտեսնեն իրականում Երևանի փողոցներում, ավելին`ֆոտոշարքում: Այս մասին գրում է Blognews.am-ը: Ինչպես Լիլին է խոստովանում. «Սա շատ համարձակ ֆոտոշարք է, քանի որ այլ բան է, երբ համացանցում ես ցուցադրում, մեկ այլ բան, երբ այդ ամենն իրական է լինում: Կարծում եմ` այլևս չեմ անի նման բան»:
Մարմինս ցուցադրելն ինձ համար արդեն սովորական է դարձել
Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ չես ուզում՝ սոցկայքերը քեզ համար առաջնային լինեն, ուզում ես այլ կերպ ապրել: Սոցկայքերում մարմինս ցուցադրելն ինձ համար դարձել է արդեն սովորական: Գուցե ես տարին տասներկու ամիս եմ իմ մարմինը ցուցադրում, ինչը գուցե մարդկանց համար արտասովոր է, իսկ լողավազանում դա տեսնում են ամռանը: Կարծում եմ` հիմա շատերը նկատած կլինեն, որ սկսել եմ արդեն զուսպ հագնվել, ավելի հանգիստ, համեստ տեսքով եմ ներկայանում. դա կապված է անձնական կյանքիս փոփոխությունների հետ:
Գալիս է մի պահ, որ ուզում ես՝ կյանքումդ փոփոխություններ լինեն
Դու ուզում ես, որ անգամ կերպարդ փոխվի, և դա բնավ էլ կապ չունի ոչնչի հետ: Իհարկե, ոչ ամբողջովին, բայց ավելի զուսպ և հանգիստ: Շուտով ավելի զուսպ կլինեմ նաև սոցկայքերում, միգուցե պահ գա, որ առհասարակ չլինեմ համացանցում: Սա բնավ կապ չունի իմ անձնական կյանքի փոփոխության հետ, պարզապես երբ մեկին սիրում ես և ցանկանում ես՝ հարաբերությունները լինեն այնպիսին, ինչպես դու ես ուզում, ապա պետք է գնաս զիջումների:
Չարախոսությունները միշտ էլ լինելու են, և նշանակություն չունի, թե ինչպես կներկայանամ
Մեր երկրում քննադատություններն անխուսափելի են: Ինչ էլ անես, միևնույն է, վատ խոսակցությունները միշտ էլ լինելու են: Պետք է անկեղծ ասեմ` մարդիկ հաճախ պահանջում են, որ ես սեքսուալ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր հրապարակեմ, քանի որ նրանց աչքն արդեն սովոր է, որ իմ էջը պետք է այդ ոճում լինի: Անկեղծ ասած՝ ինձ համար էլ հետաքրքիր չէ, երբ հասարակ լուսանկար եմ տեսնում, որովհետև ցանկացած էջում կարող ես տեսնել այդպիսի նկարներ: Միայն բաց և անկեղծ լուսանկարներով կարող ես մեծ լսարան հավաքել սոցկայքերում:
Առավել մանրամասն՝ այստեղ
Կարդացեք նաև՝