▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ գլխավոր դատախազը խորհրդարան կգա ՔՊ-ական պատգամավորի հետևից

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորները վախի մթնոլորտում են և չգիտեն՝ ինչ անել, որպեսզի գտնեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ շփվելու, զրուցելու ճանապարհը։

Որոշ ՔՊ-ականներ փորձեր արել են նրա հետ շփվելու, սակայն գլխավոր դատախազը նրանց հետ հանդիպելու կամ շփվելու հարցը թողել է օդից կախված:

«Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշ ՔՊ-ականններ, իմանալով, որ փետրվարի 17-ին գլխավոր դատախազի ծնունդն է, փորձել են ծնունդը պատրվակ օգտագործել և նրա հետ հանդիպման գնալ, բայց այս փորձն էլ է մնացել անպատասխան:

Սա դեռ վերջը չէ. մեզ հասած տեղեկություննների համաձայն՝ չի բացառվում, որ Աննա Վարդապետյանը ԱԺ գա ՔՊ-ականներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, իսկ թե ով կլինի նա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին