Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովրդի վճարած հարկերով, բայց ժողովրդի կողմից չընտրված և քաղաքապետի ընտրություններում չհաղթած Երևանի քաղաքապետ տիգրան ավիՐյանը միլիարդներ է հատկացնում անորակ ասֆալտապատման աշխատանքների համար` իսկ ասֆալտը մոտ երկու շաբաթից, կամ էլ առաջին իսկ անձրևից հետո քանդվում է…
Փաստացի մենք բոլորս ականատես ենք լինում, թե ոնց է Երևանի քաղաքապետարանը պետական միջոցների բացահայտ մսխում ու վատնում իրականացնում։
Տարին կես է եղել ու արդեն հուլիս ամիսն է, իսկ Երևանը փոսերի մեջ է այն դեպքում` երբ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել արդեն թվով երրորդ փոսանորոգման աշխատանքները»։