▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

«Կոնկրետ այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, և դրա մասին է վկայում նաև հանրության արձագանքը». լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ այն հարցին ի պատասխան, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները իշխանությանն ուժեղացրե՞լ են, թե՞ հակառակը:

Ըստ նախարարի՝ նորմալ երևույթ է, երբ գործատուն իր աշխատակիցներից դժգոհ է լինում, և որոշվում է, որ տվյալ աշխատակիցը պետք է չաշխատի:

Այն հակադարձմանը, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ Վ. Օսիպյանը խորհրդական նշանակվեց, Հ. Արշակյանը նշեց, որ աշխատանքի տարբեր պատասխանատվություններ կան:

/filemanager/uploads/hakob_arshakyan.jpg

 «Մարդը մի տեղ լավ է աշխատում, մեկ այլ տեղ՝ ոչ: Մեզնից յուրաքաչյուրն այդ հատկությունն ունի»,-ասաց նախարարը: Նա խուսափեց մեկնաբանել Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստում տեղ գտած գնահատականները՝ խորհուրդ տալով դիմել անձամբ՝ Ա. Վանեցյանին:

Նախարարը նկատեց, որ կուսակցությունում թե՛ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների թեկնածությունների, թե՛ պաշտոնանկության ենթակա նախարարների անունների շուրջ խոսակցություն չի եղել: Հարցին, թե իր աշխատանքից գո՞հ են, ժպտալով պատասխանեց՝ հուսով եմ:

Անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին և դրանից բխող հարցին՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները պե՞տք է քաղծառայողներ լինեն, Հ. Արշակյանն ասաց. «2 մոդելն էլ կարող են աշխատել: Պետք է նայել ըստ առաջնահերթության»,-ամփոփեց նախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին