«Այս գործի վրա ոչ թե շուն կերած, այլ շների մի ամբողջ ոհմակ խժռած լիքը մարդիկ ու կազմակերպություններ կան»․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Մասշտաբային ու գունագեղ տոնակատարության» տակ մեկընդմիշտ հասկացեք պետական միջոցների մասշտաբային, հաշվարկված ու «օրինականացված» բաշխում՝ տարբեր շահառուների շրջանում՝ համաձայն վերջին, առնվազն քսան տարիների ընթացքում մշակված, լրամշակված ու լավ հղկված սխեմաների։
Մեկօրյա այս թիթեռային միջոցառումները մենք կարող ենք քննադատել ու հայհոյել, բայց արի ու տես, որ այսպիսի բիզնես նախագծերին շատերը մի ամբողջ տարի սպասում են ու իրենց փայը, որպես կանոն, երաշխավորված է լինում․․․ Հոբելյանական միջոցառումներն ու տոնակատարությունները պետական կոռուպցիան դուրս է բերում անաբիոզից, թարմ արյուն ու ավիշ է տալիս ատկատային տնտեսություններին ու հետո ամեն ինչ գեղեցիկ ձևով հանձնվում է թղթին, որ ամեն ինչ ճիշտ լինի․․․
Հա, մի հատ էլ կարող է կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեն՝ մեկօրյա միջոցառման համար միլիոնավոր դրամներ ստանալու համար․․․
Այս գործի վրա ոչ թե շուն կերած, այլ շների մի ամբողջ ոհմակ խժռած լիքը մարդիկ ու կազմակերպություններ կան․․․»։