▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է․ Խոակին Կապառոս

Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ խումբը դժվար է, հավաքակնների հետ որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն։ Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

« Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին և ֆուտբոլիտներին։ Նրանք ամբողջ նվիրավծությամբ ասյ ընթացքում խաղացին։

Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է։

Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Երբ թիմի հետ ինչ որ մի բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լիներ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ 

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին