«Ժողովուրդ ջան, հասկացե′ք, որ սյունեցիները էտ ամեն ինչի հետևանքները անմիջական կրողներն են, պետք չի էտ ամեն ինչը նստել, վերլուծել, խոսել»,- այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նշենք, որ Քաջարանի քաղաքապետը հրավիրվել էր Քննչական կոմիտե։
«Խնդիրը հետևյալն է, Սյունեցիների պահանջը հետևյալն ա՝ գտնել լուծումներ էտ հետևանքները վերացնելու, ուրիշ ոչինչ, մեր պահանջը սա է»,-նշեց Մանվել Փարամազյանը:
«Չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա: Սրա համար մենք պետք է մտածենք, մենք մտահոգված ենք, Սունիքը չլինի, հերթով գալու են, ավելի վատ բաների ենք ականատես լինելու», - ասաց նա։
Փարամազյանը, անդրադառնալով սահմանների անվտանգությանն ու հակառակորդի կողմից հայկական դիրքեր վերցնելուն, ասաց. «Երբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաները ժամանակ տվեցին հայկական կողմին, որ մենք լքենք դիրքերը, այդ ժամանակվանից մեր շահեկան դիրքերը մենք զիջեցինք թշնամուն։ Մենք էլի չէինք զիջի, եթե չհայտնվեինք անօգնական վիճակում»։