▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանությունը պատուհաս է. Հայկ Մարությանը չի բացառում, որ կարող է լինել ընտրացուցակներում  

«Ելք» դաշինքում շատ լավ ընկերներ ունեմ, ստացել եմ հրավեր, բնականաբար ընդունել եմ, ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ–ն կբերի բալանսի, այսինքն՝ չլինի մի կուսակցության որոշում, այլ որոշումները կախված լինեն մի քանի ուժերից։ Միայն այդ դեպքում ԱԺ–ն կարող է ժողովրդանպաստ որոշումներ կայացնել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է դերասան Հայկ Մարությանը, ով այսօր ներկա էր «Ելք» դաշինքի համագումարին: Նա կողմնակից է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կարող են վերացնել երկրում միակողմանի կառավարումը։

«Այսօր գործող իշխանությունը ՀՀ-ն չի տանում ճիշտ տեղ, լավ ծրագրերը տապալում է, կարելի է ասել պատուհաս է»,- ասել է դերասանը:

Դերասանի խոսքով` ինքը ոչ մի կուսակցության չի անդամակցի. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ լինել եւ քաղաքացիների տեսանկյունից դիտել ամեն ինչին: Առայժմ ցուցակում լինելու նպատակներ չունեմ, եթե ես զգամ, որ ԱԺ–ում ավելի շատ բան կարող եմ անել, քան ԱԺ–ից դուրս, բնականաբար, որոշումս այդպիսին կարող է լինել: 

Հայկ Մարությանը չի մտածում, որ իր` ոչ իշխանական միջոցառումներ նախաձեռնելն ու  դրանց մասնակցելը կարող են որևէ կերպ խանգարել իր ստեղծագործական գործունեությանը.

«Ստեղծագործական աշխատանքը հնարավոր չի խոչընդոտել, այսինքն պիտի իմ մտքերը ի՞նչ անեն, կարելի է ստեղծագործական աշխատանքը շարունակել հեռուստատեսությունից դուրս, բայց այդպիսի բան մինչ այժմ չեմ նկատել, չկան խոչընդոտներ, որովհետեւ իմաստ դրա մեջ չկա, երեւի։ Չլինես հեռուստատեսությունում, կարող ես թատրոնում ներկայացում տալ, չլինես թատրոնում, կարող ես կինո նկարել, չլինես կինոյում, կարող ես գնալ արտասահման, այնտեղ կինո նկարել եւ ցուցադրել այստեղ, այսինքն, իմ բախտից այնպիսի ոլորտ է, որտեղ հնարավորությունները շատ ավելի լայն են, քան ինչ–որ բան ներկրելը կամ չգիտեմ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին