Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սահուն ձևով տրվում է ազգադավների հայակործան քաղաքականության նոր փուլի մեկնարկը։
Պետրոս. «Թուրքիային թշնամի համարու՞մ եք»։
ԱԽ քարտուղար Արմեն. «Մենք պետք է մոտեցում շտկենք»։
Այս մարդը բացահայտ դավաճան է!!! Թուրքական շահերի բացահայտ սպասարկու։ ԲԱՑԱՀԱՅՏ!!!
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետրոսն ասումա Թուրքիային թշնամի համարու՞մ եք: Ասումա մենք պետք է մոտեցում շտկենք: Պատկերացնում ե՞ք!!
Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ: Կարելի է հետևություն անել, որ կա գաղտնի հայ-թուրքական գործընթաց՝ ապրիլի 24-ին ու Բայդենից եկող դրական սիգնալներին ընդառաջ:
Սրան ի՞նչ անուն կտաք»: