▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել. Անուշ Հովսեփյան

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Շիրակի մարզի Մարալիկ համայնքի պոլիկլինիկայի բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացնում: Պատճառն այն է, որ 7 ամիս է, ինչ Մարալիկի ծննդատան աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել:

/filemanager/uploads/2020/08/week-3/Maralik_bujquyrer.jpg

«2019-ին մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, որի հետևանքով հունվարին աշխատակիցների բոյկոտից հետո մեր պետական այրերն ասացին, որ վերազինենք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, և իրենք կկատարեն ուսումնասիրություն: Մենք փորձեցինք վերազինել, բայց ուսումնասիրության արդյունքում չշնորհվեց կարգ: Այնուհետև փորձեցինք այդ բացերը լրացնել: Երբ դիմեցինք նախարարություն, պատասխանեցին, որ, համավարակով պայմանավորված, չունեն ուսումնասիրություն կատարելու համար հանձնախումբ: Սա խնդրի մի կողմն է. մյուս կողմից էլ, երբ որ պետպատվերը մերժվել է, մենք չենք ունեցել կառավարության որոշում, այսինքն՝ իրավական մի ակտ, որի հիման վրա հնարավոր կլիներ ծանուցել թվով 13 աշխատակիցներին ազատման մասին: Նրանք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ, և այս ֆինանսական բեռն օրեցօր մեծանում է: Մենք բոլորս մտավախություն ունենք, որ ֆինանսական բեռի մեծանալով, կարող ենք սնանկ ճանաչվել և լուծարվել:

Եթե իրենք աշխատեին, բնականաբար, կարող էին ստանալ իրենց աշխատավարձը՝ պետպատվերի դեպքում: Չեն աշխատում, ազատված չեն, աշխատավարձի պարտքերը կուտակվում են»,- նշել է Շիրակի մարզի Մարալիկ համայնքի Առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով, որ դիմել են վարչապետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, սակայն պատասխան դեռ չեն ստացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին