▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մարդուն կաշառելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանի մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսա ընթացքում արդրադարձել է  Շուշիի ընտրատեղամասում կատարված դեպքին, երբ քաղաքացին իր քվեաթերթիկը լուսանկարել էր, որը դիտորդները որպես խախտում էին արձանագրել, վերցրել հեռախոսը տեսանկարահանել, որտեղ երևում էր, թե որ կուսակցությանն է ընտրել քաղաքացին: 

«Կնոջ նկատմամբ, թող ինքն ինձ ների՝ ես իրեն վաղուց եմ ճանաչում, մարդը գտնվելով առողջական ծանր վիճակում, միայն ափսոսում եմ, որ նրա նկատմամբ այդպիսի ոչ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այդ մարդուն ես եւ իմ թիմը կաշառելու կամ որեւէ քայլ անելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է։ Ես չգիտեմ՝ միամտորե՞ն թե մտածելով է կատարել։ Այդպիսի մի քանի դեպք… փորձելով մեր այս փայլուն ընտրարշավ ու ընտրությունները կասկածի դնելով ինչ-որ մի քանի մարդու նկարելու պատճառով ես չեմ համարում, որ դա արդար է»։

Հարությունյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներին իրենց կողմից որևէ միջամտություն չի եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին