▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan.jpg

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է:

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է:

Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի ամբողջ արժեհամակարգ:

Որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության մակարդակը պատմանական մինիմումի վրա է:
Որ այսօր մեր իրական ինքնիշխանության մասին հոգի, խիղճ ու խելք ունեցող մարդիկ առանց զայրույթի ու ցավի խոսել չեն կարող:
Որ Արցախյան շարժումը, որից ծնվեց մեր այսօրվա պետականությունը, և իր ձեռքբերումներն անփառունակ կերպով մսխվեցին կապիտուլյանտ և հողատու ոհմակի կողմից:
Որ հայը իր պետության ներսում ֆիզիկական իմաստով ամենաանպաշտպան վիճակում է:
Որ հայկական երկրորդ պետականությանը տեր կանգնել չկարողացանք, իսկ հետո՝ չուզեցինք:
Որ պետության ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ ամիսն է, ինչ թշնամու կրնկի տակ է:
Որ հարյուրից ավելի գերիներ ունենք Ադրբեջանում, ու պետությունը թքած ունի իրենց ճակատագրի վրա:
Որ հազարավոր անհետ կորածներ ունենք, չհուղարկավորված հերոսներ ունենք, փախստականներ ունենք:
Որ քաղաքական հետապնդումները լկտիաբար շարունակվում են և հանգեցնում են հենց այս օրով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կալանավորմանը:
Որ հենց այս օրով մեր սահմաններն այնքան խոցելի են, որ մեր զինվորականը մոլորվում ու գերի է ընկնում ադրբեջանցիներին:
Որ արժանապատվություն չունենք, կամք չունենք, խիղճ չունենք:

Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած ու կերտած, կյանք տված ու հոգի դրած սերունդներից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին