▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախում ոչնչացվել է Ադրբեջանի հերոս, գնդապետ Շուքյուր Աշիմովը

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մահացել է Մեծ Մասրիկի հրետակոծությունից վիրավորված 52-ամյա բնակիչը. Գնել Սանոսյան

Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի. . .

Հայկական կողմն ունի ևս 26 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը

Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան

Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ․ Պուտին

Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրիմի և Արցախի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր Պուտին

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը». ՊԲ

«Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին». Աշոտ Սարգսյան

ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում.. . .

«Դուք անգամ մատ չեք շարժել»․ Թանկյանը դիմել է ԱՄՆ-ի առաջնորդներին

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը. . .

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

«Իմ պապան դեմք ա» շարքից․ Գևորգ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Հայկական կողմն ունի ևս 40 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ . . .

Ինչպե՞ս է թշնամին թաքցնում իր կորուստները

Արցախյան օրակարգ. Աստված և պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Պեսկով

Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի. . .

Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում

Երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչ և վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն․ Աննա Հակոբյան

Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում

Մեր տղերքի վճռորոշ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով զոհեր ու զրահատեխնիկա

Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների. . .

Մեծ գործ է կատարվում, հպարտ եմ, որ հայ եմ․ Արծրուն Հովհաննիսյանի ուղիղ եթերը

Ադրբեջանական տեսանյութից հայտնի Ազնիվն, իսկապես, գերեվարվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական. . .

Իմ վիրավոր հերոսը հասավ ինձ. մենք հաղթելու ենք և վերջ. Ալինա Մարտիրոսյան

Արայիկ Հարությունյանի տեսաուղերձ-կոչն առաջնագծից

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ` նոր շարժման՝ #50PLUS-ի մասին

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը

Ծննդյանս օրվա լավագույն նվերը . Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ. . .

Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան

Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և. . .

Տղամարդու նման մի անգամ կանգնեք, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն

1 օրում կորոնավիրուսի 2306 նոր դեպք է հաստատվել

Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութը

Կոչ եմ անում ինձ հետ զինվորագրվել. Արագածոտնի մարզպետ

Արծրուն Հովհաննիսյանն՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը

«Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Արթուր Ութմազյան

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը

Այս որոշումը հեշտ չի տրվել. ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի և քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն և վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման և մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, և այս առումով արդյունավետությունը կարևորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։

Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից և պայքարից չեմ խուսափել, մանդատն ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարևորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Տարիներ շարունակ լրագրողական և հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման և օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր։

Օրենսդիրում աշխատանքիս 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի և խորհրդարանական գործընկերներիս հետ դժվարին, սակայն չափազանց կարևոր և արդյունավետ ճանապարհ ենք անցել, որի համար շնորհակալ եմ բոլորին։

Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների և բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի և մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարևորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է և հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման և հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով։

Մեր երկրի և ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իմ պատգամավորական գործունեության հիմնական առանցքը։ Որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չեմ խնայել Եվրոպական միության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման և առաջխաղացման համար, որոնց ուղղությամբ, ըստ իս, արձանագրել եմ կարևոր ձեռքբերումներ։

Շնորհակալ եմ մեր պետության այս կարևորագույն շրջանում ինձ տրված քվեի և վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին