▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության. Անի Սամսոնյան

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գրավոր դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևալ հարցով․

«Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոտք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը։

Բնակիչների համար անակնկալ ու անհասկանալի այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության՝ հատկապես պատերազմից հետո առաջացած անվտանգային նոր իրողությունների և անորոշությունների հետևանքով։

Հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Սոտքի՝ որպես սահմանամերձ բնակավայր դառնալու հանգամանքը, խնդրում եմ ընդառաջել բնակիչների խնդրանքին և պահպանել խոշորացված համայնքի կենտրոնը Սոտք բնակավայրում»։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին