▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահից սկսած, Անի Խուդավերդյանը չի հանդիսանում ԴՕԿ կուսակցության կամ ԴՕԿ դաշինքի որևէ գործընթացի լիազորված սուբյեկտ. Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, Փաստաբան' Լևոն Բաղդասարյանը հայտարարել է.

«Դադարեցնում եմ ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի բոլոր լիազորությունները՝

ԴՕԿ կուսակցության և ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի գործունեության շրջանակներում։

Արգելվում է վերջինիս՝

համապետական ընտրություններով պայմանավորված որևէ լիազորության իրականացումը,

ինչպես նաև ԴՕԿ կուսակցության անունից որևէ դիրքորոշում, հայտարարություն, հաղորդակցություն կամ ներկայացուցչություն իրականացնելը՝

կուսակցության ներսում

կուսակցությունից դուրս

հանրային հարթակներում

մեդիա դաշտում

քաղաքական գործընթացներում

ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած թեմայով։

Սույն պահից սկսած՝

Անի Խուդավերդյանը չի հանդիսանում ԴՕԿ կուսակցության կամ ԴՕԿ դաշինքի որևէ գործընթացի լիազորված սուբյեկտ՝ ընտրական գործընթացների համատեքստում։

Բազմիցս հայտարարել եմ և վերահաստատում եմ՝

առանց օրենքի դիկտատուրայի հնարավոր չէ ունենալ արժանապատիվ պետություն, արժանապատիվ իշխանություն և արժանապատիվ քաղաքացի։

Իրավական պետությունը սկսվում է ինքնակարգապահությունից, ոչ թե հայտարարություններից։

Եվ այդ սկզբունքը յուրաքանչյուր ոք պարտավոր է սկսել իրենից։

Միևնույն ժամանակ արձանագրում եմ՝

շնորհակալ եմ Անի Խուդավերդյանին՝ ցուցաբերած աջակցության և համագործակցության համար»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին