Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը ռեփեր, դերասան Համո Ադիյանն է, ում հեռուսատդիտողը տեսել է «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներում:
-Համո, առաջինը կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված,առաջիկայում ի՞նչ ներկայացումներ են սպասվում:
- Հիմա զբաղված եմ մի պիեսի ներկայացման փորձերով. այս անգամ ներկայանում եմ որպես ռեժիսոր:
-Ձեզ չենք տեսնում էկրաններին, ինքներդ չե՞ք ցանկանում, թե հարմար առաջարկներ չկան:
- Ես չորս տարի նկարվեցի «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներում, կարծում եմ, երկու տարի հանգիստը պետք էր նրա համար, որ վերականգնվեմ թատրոնում: Այս պահին զբաղվածությունս միայն թատրոնում է:
-Հիմա կինոոլորտը առհասարակ չի՞ հետաքրքրում, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքըայսօրվա հայկական արտադրության գեղարվեստական ֆիլմերի նկատմամաբ:
- Ասեմ, որ այսօրվա հայկական կինոարտադրությունը եւ նրա սրընթած աճը ուրախացնում է: Իհարկե, շատ ուրախ եմ, որ արդեն ունենք մի քանի եւ կադրային, եւ ռեժիսորական առումով որակով աշխատանքներով ֆիլմեր: Կարծում եմ, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք տարբեր ժանրերի որակով ֆիլմեր:
-Դուք ունեք Ձեր փաբը, բայց կարծես հրաժարվել եք երգել, թե՞ դա միայն այդպես թվումէ, քանի որ նոր տեսահոլովակներ չկան: Ի վերջո, ի՞նչն է պատճառը երգարվեստում Ձերլռության համար:
- Ես ստեղծագործում եմ, հավաքում եմ անհրաժեշտ նյութեր, գրում եմ, շուտով սինգլ եմ պատրաստում թողարկել, իսկ ասպարեզում անընդհատ լինելը պահանջում է գումարներ, որպեսզի նոր երգեր եւ տեսահոլովակներ թողարկել, միաժամանակ այդ ամենը անիմաստ եմ համարում, քանի որ այդ ամենը կոմերցիայի առումով իմաստ չունի, որովհետեւ ծախսված գումարները հետ չեն գալիս, իսկ դա էլ պայմանավորված է շուկայի բացակայությամբ: Այս պահին ամբողջովին չեմ կարող տրվել երաժշտությանը, բայց իհարկե, չեմ թողնի, որ ինձ մոռանան որպես ռեփ կատարող:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում