▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պարտադիրի մեջ քնքշանք կա. Մարգարիտ Եսայանը՝«1000 դրամի» նախագծի մասին

«Եկել եմ ձեզ ասելու, որ պատերազմի մեջ գտնվող պետություն ենք: Պատերազմը չի ավարտվել: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ն պետություն է, ունի պետական բյուջե,որի առյուծի բաժինը գնում է պաշտպանական ծառայություններին, մեր զինվորին, բանակին: Ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը այս բյուջեի հետ քիչ աղերս ունի: Մենք անպայման ընդունելու ենք այս նախագիծը, սա իսկապես համախմբման ու պարտադիր լուծում է: Թարգե'ք նախընտրական բաները, թարգե'ք խելք սովորեցնելու բաները, իշխանությունն ու պետությունը գիտեն ինչ են անում, եւ Պաշտպանության նախարարը, որ Պաշտպանության համակարգի ակունքներում կանգնած է, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի՝ ինչ է անում»-ԱԺ-ում խոսելով «1000 դրամի» նախագծի մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ հավելելով.

«Այս պարտադիրի մեջ քնքշանք կա, հավասար վերաբերմունք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին