▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք հայեր կային, որոնք իրենց մեղքի բաժինն ունեին հայերի ցեղասպանության հարցում:
Իհրակե կային, օրինակ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, որոնք Արցախի ինքնորոշման հարցը, որը մեր կոտորածի արգելակն էր, բերեցին, սարքեցին միջազգային դատարաններից հայցերը հանելու թեմա:
Բոլորն էլ գիտեն, որ հայերի ցեղասպանությունը 1915 թվով չի սկսել ու ավարտվել, հարյուրամյակներ է ձգվում ու կամ մեր վերանալով է ավարտվելու կամ ցեղասպանների:
Վերացնում, վերացնում են, չենք վերանում, բայց գնալով նպատակին ավելի են մոտենում:
Եղեռնամոլի խելքը զարգացել, հասել ա նրան, որ հեն ա ինքն իրա ձեռով թող ինքն իրան վերացնի, իրա հարկով իրան կոտորի:
Եթե մենք բանականությունը գործածում ենք, թե ոնց կանխենք ցեղասպանությունը, իրանք գործածում են, թե էլ ինչ խիտրի մեթոդ գտնեն հայերին վերացնելու համար ու, ըհը, ծնվում են անտաղանդ մարդիկ՝ դավաճանի սինդրոմով:
Հայերը մեղքի բաժին ունեն ցեղասպանության, բայց չէին ունենա, եթե թուրքական նպատակը չլիներ: Բայց մեղավորը ցեղասպանվողը չի, ցեղասպանության դեմն առնողը չի, բնականաբար մեղավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որոնց թիվը չի հաշվվում ցեղասպանության զոհերի ու վերապրածների ստատիստիկայում:
Մյուս կողմից, հայերն ունեն ցեղապանության կանխարգելման նպատակ և այդ նպատակում դանդաղ, թե արագ պիտի վերացվեն Եղեռնի մեջ բոլոր մեղավորները, այդ թվում յան ազգանունով փաշինյան:
Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին