▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի

Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան

Բնապահպանական աղետ Արցախում

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել կիրակնօրյա պիկնիկից

Հստակեցվում է այն մարդկանց ցանկը, որոնք ամեն ամիս կստանան միջինը 250.000 դրամ հատուցում

ԱԱԾ-ի նշած հասցեում Ցենտրալ հյուրանոցն է․ Ու՞մ է պատկանում այն և ի՞նչ մանրամասներ դեռ չեն հայտնվել

«Հեպատիտ Ց-ի բուժման համար անվճար դեղեր կտրամադրենք». Արսեն Թորոսյան

Մեր սիրած կիրակին. Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Գիշերով 9-10 տարեկան երեխայի տեսա. ամենայն հավանականությամբ երեխային թրաֆիքինգի են ենթարկում.. . .

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ. . .

Տոնական հրավառությունից հետո այրվել է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը

Հաճելի հանդիպում ունեցանք Միխայիլ Պիատրովսկու հետ. Նիկոլ Փաշինյան

Գիտես միշտ էս գո՞րծն եմ արել, ժամանակին ինչե՜ր եմ արել․․․Հայկ Մարությանի անեկդոտն ու ելույթը

 «Ավրորա»-ն դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՊԵԿ հայտարարությունը՝ ավտոներկրողների համար

Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

Տաթեւիկ Ռեւազյանը՝ Ryanair ավիաընկերության, օդի տուրքի եւ հետագա պլանների մասին

«Սանիթեք» ընկերության դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել. Հայկ Մարության

Հազարավոր սպառնալիքներ էի ստացել ադրբեջանցիներից. Արցախի դրոշը «Քարաբաղ»-ի խաղին ծածանած երիտասարդ

Կեղծ են ձեր շնորհավորանքները...Դավիթ Գրիգորյանը՝ Երևանի տոնը շնորհավորողներին

Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին` նվիրելով Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Կային այսպիսի ժամանակներ, և կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

«Ավրորան» մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման. Արմեն Սարգսյանը՝ ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած տեղեկությունը շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչի մոտենալու մասին

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել պատվավոր քաղաքացու կոչում

Հայկական Backbone Branding-ը հաղթել է միջազգային Pentawards մրցույթում

Ամուսինս էր միշտ ասում՝ արի գնանք, կտեսնես ու կսիրես Հայաստանը. Մարինա Իսաղուլյան

Շա՞տ են մարդիկ կուտակվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ Հյուսիսային մաքսատանը

Մեծ տառապանք էր. Բաբկեն Չոբանյանը՝ իր սիրո պատմության, Գյումրի չվերադառնալու որոշման, դժվար. . .

Սա մի պրոցես է, որ նման է հավի ու ձվի պատմությանը․ Փաշինյանը՝ ՊԵԿ-ի աշխատաժողովին

Վթարի ենթարկված ժամկետային զինծառայողն օրինական արձակուրդում է. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը

Նորմալ աշխատավարձ տալի՞ս են․ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է ավտոմաքսատան շինաշխատանքներին

Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ Անի Զախարյանին

Ողբերգական վթար Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր

Հրայր Թովմասյանն ԱԱԾ աշխատակցի զանգերին չի պատասխանել. ԱԱԾ-ի նոր հայտարարությունը

Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել

Օսիպյանը կդառնա Մանախի «ախրաննիկը»՝ ամսական 10-15 հազար դոլար աշխատավարձով

Լուրջ փոփոխություն է լինելու. ՃՈ-ն վերացնում են

Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. ցմա՞հ են տալու

Հայաստանին պակասում է կին վարչապետ. Մարիամ Փաշինյան

«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում». Արսեն Թորոսյան

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019թ.-ին. Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տեմպերով ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից:
Հիշեցնեմ , սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամները ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա ):

Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայան, որ այդ աշխատանքը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնոմոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը կախված է լինելու ընտրությւոնների արդյուքներից, հետընտրական դասավորումնրեից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից:

Որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը վավերացվի անհրաժեշտ կլինի՝

1. Արագացնել ռատիֆիկացիայի գործընթացը մնացած 19 երկրներում
2. Եվրոպական ընտրություններից առաջ մաքսիմալ դրական ազդակներ ուղարկել Բրյուսել
3. Արագացնել երկրի ներսում համաձայնագրի իրականացման գործընթացը՝ ըստ ոլորտների ձեռնամուխ լինելով իրական բարեփոխումներին։
4. Առավելագույն չափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը։
5. Եվրոպական ընտրություններից հետո արագ կապ հաստատել ԵՄ նոր ղեկավար վերնախավի հետ, փորձելով առաջ տանել “հայկական դոսյեն”։

Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում:

(շարունակելի)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին