▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր անձամբ իր երեսին եմ ասել․Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ 10 րոպեանոց հանդիպման մասին

Ծառուկյան-Փաշինյան հանդիպումն ընդամենը 10 րոպե է տևել։ 

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ հանդիպումը երկար տևել չէր կարող.

«Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչն ասել եմ հրապարակային:

Ես ասել եմ, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը:

Միակ ելքը դա է:

Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասել եմ, որ այդ դեպքում ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը:

Եթե դա ընդունելի կլինի, մնացածի մասին կխոսենք»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին