▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր իմ բակի կաղնու ծառն էլ այլանդակեցին, ինչպես Երևանի մյուս ծառերը»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր չը՜մասնագետի կողմից սխալմամբ իմ բակի «Дуб» կաղնու ծառը այլանդակեցին, ինչպես որ այլանդակում են Երևանի ծառերը:

Սխալը ընդունում են՝ ասելով, թե «մենք 1000-ներով անում ենք, դե հիմա մարդ ենք, մեկ-մեկ էլ տենցա ստացվում»։

Խնդիրը ծառը սխալ էտող տարեց մարդու մեջ չէ, այլ ղեկավարների մեջ է, որ

աշխատակիցներին պատշաճ վերապատրաստման, կրթման չեն ուղարկում, որ ծառը էտող մարդը լինի մասնագետ, իմանա ծառի ճիշտ էտելու ձևը ոնց է, ոչ թե գործից չհասկացող մարդուն ուղարկեն ծառ էտելու ու սխալմամբ ծառերի հերը անիծեն։

Անպատասխանատու կերպով «հա, դե հիմա»- ով երկիր են ղեկավարում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին