▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մենք հայտնվել ենք ավելի վտանգավոր իրավիճակում․ Սեյրան Օհանյան

Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի վիճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոններ բախումները մեր տարածաշրջանում, նաեւ տարածաշրջանային խաղացողների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս:

Այս մասին, այսօր «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այս դժվարին իրավիճակում:

Այս մեկ տարում ճշգրիտ գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին եւ դա է, որ անորոշություն է բերում եւ Հայաստանի, եւ Արցախի հեռանկարի համար:

Մեզ համար ակնհայտ են պատերազմի եւ պատճառները, եւ հետեւանքները, բայց ցավալի է երեւույթը, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար պարտությունների շարանը: Այս ամենը բերում է նրան, որ ակնհայտ ու ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում, որոնք կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը:

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին