▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր մեր հայրենիքը շատ նման է հենց այդ սեղանին». Սենոր Հասրաթյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Պատկերացրեք սեղան` անհրաժեշտ գրեթե բոլոր ճաշատեսակներով: Պատկերացրեք նաև, որ հավաքվել են մարդիկ, ովքեր ոչ միայն անտեղյակ են, թե ինչպես է պատրաստվել այդ սեղանը, այլև զուրկ են դրանից օգտվելու տարրական մշակույթից...

Շարունակեք պատկերացնել, որ սեղանի շուրջ հավաքված մարդկանց միակ հույսը սեղանապետն է, և բոլորը կարծում են, որ նրանից ոչ միայն կսովորեն սեղանից օգտվելու կարգը, այլև նրա օգնությամբ ինչ-որ բան կավելացնեն սեղանին... Սակայն, մինչ մարդիկ համակ ուշադրությամբ սպասում են սեղանապետի առաջին ուսուցանող քայլին, վերջինս փնթի ագահությամբ վերցնում է ամենալավ ճաշատեսակի ընտիր կտորն ու սկսում ատամներով պատառոտել... Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է, հետևելով նրա օրինակին, նույն ագահությամբ անցնում են «գրոհի» և... որոշ ժամանակ անց չի լինում ոչ միայն որևէ ճաշատեսակ, այլև՝ սեղան...

Չգիտեմ, թե որքանով է տեղին համեմատությունը, բայց, կներեք, այսօր մեր Հայրենիքը շատ նման է հենց այդ սեղանին...»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին