▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մեր ժողովուրդն ապրում է հենց այդ իրավիճակում՝ անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ. Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. 

«Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, որոնք իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետեւանքները:

Ասել է, թե նրանք հաշվարկել գիտեն: Բայց լինում են նաեւ այնպիսիները, որոնք գործում են պահի ազդեցության տակ՝ առանց խորհելու հետեւանքների մասին:

Առաջինի դեպքում որակումը՝ մտածելու ընդունունակությունն է եւ հեռատեսությունը, իսկ երկրորդի պարագայում՝ արտաքին գործոններով պայմանավորված ներքին մղումը, ասել է թե՝ մտածելու, նույնն է թե՝ հաշվարկելու անկարողությունը: Քայլերի հաշվարկ անում են նրանք, ովքեր խորապես ու համակողմանի տիրապետում են իրավիճակին, իսկ ներքին մղումով գործողներն ամեն ինչ անում են ստեղծելու անկառավարելի իրավիճակ:

Այսօր մեր ժողովուրդն ապրում է հենց այդ իրավիճակում՝ անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ...

Աբսուրդն այն է, որ վերջնական արդյունքում այս ամենի պատասխանատվության հասցեատեր է ոչ թե անհատ գործիչը, այլ հենց ինքը՝ ժողովուրդը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ...

Հ.գ.- Չմոռանանք, որ ժողովուրդն է ծնում անհատին, իսկ հետո նրանից ստեղծում գործիչ, ինչպիսին վայել է իրեն... Ցավով, բայց ասում եմ՝ դե, ուրեմն, կորցնելով ու տառապելով շարունակենք վայելել, եթե չենք ուզում ուշքի գալ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին