Այսօր փակվեցին բոլոր եկեղեցիների վարագույրները...
Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։
Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։
Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը:
Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը:
Խորանը փակ կմնա ամբողջ Մեծ Պահքի ընթացքում։
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից