▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրը միայն պատմական ամսաթիվ չէ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ ամյակը։

Ամեն անգամ, երբ երկրները և ժողովուրդները դժվարին ժամանակներ են ապրում, նրանք նայում են դեպի իրենց անցյալը, փնտրում են այնտեղ այն հենարանը, այն աղբյուրը, որը կարող է բարձրացնել հոգին, ամրացնել բարոյական ուժերը։ Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերը եղել են, կան ու կլինեն ցանկացած երկրի անվտանգության ու զարգացման ապահովման որոշիչ գործոն:

Ռուսաստանցիների և հայերի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, որն իր վրա է վերցրել սարսափելի պատերազմի ծանրությունը, Հաղթանակի Օրը հատուկ տոն է, շատ առումներով խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերևս, չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարձել պատերազմը: Դա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա հիշողություն է մեր պապերի ու նախապապերի հերոսության ու արիության մասին, հիշեցում անչափ բարձր գնի մասին, որը մեր ժողովուրդները վճարել են խաղաղության համար։

Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանց համար, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են կյանքի և արժանապատվության իրավունքը՝ ոչ միայն իրենց համար:

Մեծ Հաղթանակը դա մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին:

Մեր երկրներներում խնամքով են վերաբերվում պատերազմի հիշատակին, մեծ նշանակություն տալիս դրա մասին պատմական ճշմարտության պահպանմանը: Ցավոք, դրա համար հիմա ստիպված ենք պայքարել, դիմակայել պատմության կեղծման, նացիզմի հերոսացման, ֆաշիստների կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների ժխտման փորձերին` ազատամարտիկների դերի նսեմացմանը:

Հաղթանակի Оրը լուսավոր, ուրախ և միևնույն ժամանակ տխուր տոն է: Տոն` արցունքներն աչքերին, ինչպես հայտնի երգում է ասված: Այս օրը երկրագնդի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան հիշատակի և երախտագիտության նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մարտական սխրանքով և ծանր աշխատանքով ապահովեցին Մեծ հաղթանակը: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ հոբելյան, ողբերգական` Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակման 80-ամյակը:

Հաղթանակի Оրը, ինչպես միշտ, հատուկ շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր ուղղված մեր թանկագին վետերաններին: Դուք մեզ համար կենդանի հիշողություն եք` արժանի ընդօրինակման: Խորին խոնարհում, քաջ առողջություն և հոգու տոկունություն ձեզ, իսկ մեզ բոլորիս` խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն:

Շնորհավո´ր տոնը, շնորհավո´ր Մեծ Հաղթանակի Օրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին