▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես է ընկնում երեխայի կաթնատամը, երբ հայրիկը ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուկական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հետաքրքիր միջոց է գտել դստեր շարժվող կաթնատամը քաշելու համար։ Ֆուտբոլիստ հայրիկը գնդակի վրա կապել է ատամը քաշող թելը եւ հարվածել ավագ դստեր «պաշտպանած» դարպասին։

Փոքրիկ Եվայի առաջին ատամը հաջողությամբ ընկել է, բայց դարպասին հարվածը ավարտվել է ավագ դստեր Նինայի «վնասվածքով»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիպուկ հարվածը դիպել է ուղիղ աղջկա ճակատին։

Այս ամենը տեսանկարահանել է Խորեն Բայրամյանի կինը եւ տեսանյութը տեղադրել Ինստագրամում։

«Այսպես է ընկնում ատամը, երբ հայրիկը ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն է եւ ահա թե ինչով է այդ ամենն ավարտվում»,- տեսանյութը մակագրել է ֆուտբոլիստի կինը։ Նաեւ հավելել է, որ ավագ դուստրը դարպասը պաշտպանել է ճակատով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին