▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա, փաստորեն...Աննա Իսրայելյանը՝ Փաշինյանի արարքի մասին

Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա բակային այցերը լուսաբանող լրագրողների միջև: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կներեք, ըտենց հիմար հարցեր էլ չտաք ինձ»:

Այս առիթով լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ նկատառումն է կատարել.

«Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել: Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ: Այսպես որ շարունակվի՝ Շմայսի եւ Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա, փաստորեն»:

«Աննա ջան, գիտես որ շատ հարգում և սիրում եմ ձեզ և մեր ընդհանուր մասնագիտությունը։ Բայց եթե հազար անգամ հնչած և պատասխան ստացած հարցը ևս հազար անգամ փորձում են հնչեցնել, պատասխանները չլսելով, կոշտ հակադարձման են արժանանալու»,-այսպես է պատասխանել Նիկոլ Փաշինյանն Աննա Իսրայելյանին, իսկ վերջինս էլ հակադարձել է հետևյալ մեկնաբանությամբ.

«Նիկոլ ջան, ես հույս ունեի, որ գոնե մեր նախկին գործընկերների խոսքում կոշտ հակադարձման եք արժանանալու, արգելում եմ ձեզ եւ այս կարգի արտահայտություններ չպետք է հնչեն՝ այն էլ այդ տոնով; Բայց դե՝ քո ընտրությունն է»:

Այդ հատվածը դիտել 0.36-ից մինչև 1.43

Հիշեցնենք, որ երեկ էլ  Սաթիկ Սեյրանյանն էր անդրադարձել Նիկոլ Փաշինյանի դիտողությանն իրեն՝ նշելով. Պարզվեց՝ դավաճանում է ոչ թե իմ, այլ Նիկոլի հիշողությունը...

Տեսանյութը՝ 1in.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին