▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպիսի կերպարների միջոցով Նիկոլը ներսից փորձում է քանդել ազգային ընդդիմադիր դաշտը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս Երևանի Քոչարի փողոցում խանութ մտնելիս դիմացս ելավ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու այնպիսի ջերմությամբ բարևեց, որ մի պահ անակնկալի եկա։ Արցախը վաճառած, հայրենիքն ուրացած մարդկանց խմբին ես չեմ կարող հանդուրժել, և հետևաբար ինձ համար խորթ է, երբ այդ խմբի որևէ անդամ ինձ նույնիսկ ողջունում է։
Գործընկերուհուս հետ խանութ մտնելիս նրան ասացի, թե չի էլ ամաչում, բարևում է։ Իսկ այդ ընթացքում չէի նկատել, որ խանութի աշխատակցուհին էր մոտեցել, բարևել մեզ և լսելով իմ խոսքը` մտածել էր, թե իրեն է ուղղված ամոթանքս։ Տիկնոջը պատմեցինք եղելությունը։
Ինչո՞ւ հիշեցի այս դրվագը։
Թեպետ Նաիրի Սարգսյան անունով այդ մարդը 2022-ից Նիկոլ Փաշինյանի պաշտոնական օգնականը չէ, բայց նրա ընտանիքը շարունակում է մնալ Նիկոլի ու ՔՊ -ի նեղ շրջանակի մաս։ Չմոռանանք, որ 2008-ի մարտի 1-ի հանցանքները կազմակերպելուց, մի խումբ մարդկանց մահվան պատճառ դառնալուց հետո փախած Նիկոլին շատ օգնել ու թաքցրել է Նաիրի և Հայկ Սարգսյանների հայրը։ Իսկ գիտե՞ք, թե ով է վարչապետի «նախկին» օգնականի եղբայր Հայկ Սարգսյանը։ Հանրությանը հայտնի «շիշ բռնողը»:
Հիմա ի՞նչ ենք տեսնում։
Այս մարդիկ կարծես բռնել են Նիկոլի կողքին ընդդիմադիր խաղալու դերը։ Դոգի քաղաքավարի տեսակն են։ Երբեմն քննադատում են, երբեմն փորձում մտերմանալ ազգային դեմք ունեցող մարդկանց հետ, երբեմն արցախցիներին են սիրաշահում, բայց առիթի դեպքում սրտիկում ու փաղաքշում են Նիկոլի ապազգային հիմարությունները։
Ես կասկած չունեմ, որ այսպիսի կերպարների միջոցով Նիկոլը ներսից փորձում է քանդել ազգային ընդդիմադիր դաշտը, ու առնվազն հիմար են այն մարդիկ, որոնք հավատում են դրանց հայրենասիրական զեղումներին։
Նիկոլի կողքի բոլոր այն մարդիկ, որոնք 2020-ի պատերազմից հետո մնացին նրա կողքին ու մասնակից դարձան Արցախի ամբողջական հանձնմանը, շատ ավելի վատ ու վտանգավոր են, քան Նիկոլը։
Հիմա այդպիսի մարդիկ եթե պաշտոնապես Նիկոլի կողքին չեն, կամ նոր տերեր են փնտրում նոր վաճառքների համար, կամ տրոյական ձիեր են ընդդիմության ճամբարում, Նիկոլի օգտին աշխատելու նպատակով։
Երկուսն էլ վատ և մերժելի է։ Մի վստահեք և հնարավորինս հեռու վանեք բոլոր նրանց, ովքեր առնվազն 2020-ի պատերազմից հետո մնացել են Նիկոլի կողքին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին