▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը

ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Տեղեկությունը հաստատել են վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին