▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ սեռական հարաբերությունների քարոզ` ԵՊՀ-ու՞մ. հակառակորդը` ՀՀԿ-ն. henaran.am

Henaran.am-ը գրել է. ԵՊՀ կենսաբանության ամբիոնի ուսանողական խորհրդի նախագահ Աստղիկ Աբրահամյանը նախաձեռնել էր ստորագրահավաք  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով:

Անի Զախարյանը այսօր խոսել է տեղի ունեցածի առնչությամբ, անդրադառնալով նաև վկայակոչված այն հանգամանքին, որ ինքը ազատ սեռական հարաբերություններ է քարոզել համալսարանի ներսում: Զախարյանը նշել է, որ իր և իր ուսանողների միջև միշտ էլ  նորմալ, մարդկային հարաբերություններ են եղել և նման քարոզի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Անի Զախարյանը նշել է, որ ինքը չի դասավանդել Աստղիկ Աբրահամյանին, մինչև վերոհիշյալ իրադարձությունները չի ճանաչել: Նրա կարծիքով այս ամենը կապվում է նրա քաղաքական գործնեության հետ. «Ես լուրջ քաղաքականություն եմ մտել ու բնական է, որ նման երևույթները կլինեն»,-ասաց նա:

Որպես քաղաքական հակառակորդ, որը կարող է իր գործնեությանը խոչընդոտելու նպատակով նման սադրանքներ հեղինակել` Անի Զախարյանը դիտում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

 Առավել մանրամասն՝ henaran.am-ի տեսանյութում 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին