ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը: Օրինակ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք անտեսվել են Սեյրան Օհանյանի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից: Ի՞նչ է սա նշանակում, Սեյրա՛ն: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»: Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյո՞ք Ա. Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր եւ ուշադիր է:
Ազատամարտիկներին անտեսեցին` փոխարենը հրավիրելով գոմեշի մսի համար ազատված գեներալին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet