Հոկտեմբերի 16–ի գիշերը Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված 25-ամյա Ա. Հակոբյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է:
Կարդացեք նաև՝Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ
Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան