«Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Արթուր Գրիգորանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց այս պահին ազերը Գանձասարի հատվածում բավականին առաջ է եկել: Մարտեր չեն ընթանում»: |
Ավելի ուշ Արթուր Գրիգորանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել. «Գանձասարի հատվածում 1 դիրք հանձնվել է թշնամուն»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:
Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարությունը: