▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանը ոչնչացվել է

Հրդեհի հետևանքով ոչնչացել է Ազգային գրադարանի թվային արխիվը, այս մասին  հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

«Ցավոք սրտի, այրվել է թվային արխիվը։ Այս պահին հետաքննություն է իրականացվում՝ սերվերների այրման պատճառը պարզելու համար։ Բարեբախտաբար, կորուստը միայն նյութական է», - նշել է փոխնախարարը։

Խաչատուրյանի տեղեկացմամբ՝ թվային արխիվի բնօրինակներից բացի, Ազգային գրադարանը նաև հենց թվային արխիվի կրկնօրինակներն ունի, սակայն ընթերցողները որոշ ժամանակ չեն կարող օգտվել դրանցից։

Նշենք, որ հրապարակախոս Հրանտ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում նույն թեմայի շուրջ գրել է․

Ազգային գրադարանի թվային արխիվը ոչնչացվել է: Մանրամասներից էս պահին էդքան էլ լավ չեմ հասկացել: Համենայն դեպս սա էս տարի իմ լսած վատագույն լուրերից է: Կորոնավիրուսից 10 անգամ ավելի վատ: Տարիների գործ էր, Հայաստանում արված լավագույն գործերից:

Համենայն դեպս տեղյակ պահեմ, որ մեծ թվով թերթեր և ամսագրեր՝ հիմնականում 20-րդ դարի առաջին կեսի, ոոշ չափով էլ՝ 19-րդ դարի, ունեմ մոտս քաշած: Եթե ինչ որ մեկին՝ հետազոտողներին և այլն, պետք գա, կարող եք դիմել, ստուգեմ ունեմ թե չէ կոնրետ ձեր ուզածը, տրամադրեմ: Բավականին մեծ է արխիվս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին