▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքը

Թարմացված․ Ինչո՞ւ եք ամեն օր գնում-գալիս: 100 հազարից 2000 հոգի ենք մնացել: Սրանք նույն ավերիչներն են, ինչ 88-ին: Հենց այսօր կտեսնեմ նույն ավերիչներին` նույն կազմկոմիտեներով, որոնք աջակցում են անառակներին»,- սակավամարդ հանրահավաքից հետո զայրացավ մասնակիցներից մեկը:

Թարմացված․ Հանրապետության հրապարակում հանրահավաքն ամփոփեց Վազգեն Մանուկյանը. «Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:

Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից,- իր ելույթում նշեց ՀՀ առաջին վարչապետը՝ արձանագրելով, որ պետք է հենվել սեփական ուժերի վրա և այդ ուժերն օգտագործել ճիշտ, լինել պրագմատիկ,- Պետք է խոսել բոլոր երկրների հետ, թշնամական երկրների հետ էլ:

Մեր պետությունը հիմա գնում է հակառակ ուղղությամբ. այն ժամանակ, երբ հասկացվեց՝ մերձեցում է տեղի ունենում ՌԴ և Թուրքիայի՝ իրենց շահերից ելնելով, դա նշանակում էր՝ մենք մտնում ենք վտանգավոր իրավիճակ, և այդ իրավիճակում պետք է լինեինք խելոք, կարողանայինք կամ չկորցնել, կամ քիչ զիջումներով կարողանայինք այդ վիճակը պահպանել: Դրա փոխարեն՝ հայտարարվեց պատերազմ ՌԴ-ին. ՌԴ-ն էլ քանի որ զիջելու էր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլի խոսքերից և կարմիր գծերն անցավ:

Բայց մեկ է՝ նոր իշխանությունը, ով էլ ուզում է գա, պետք է խոսի ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, բոլոր երկրների հետ:

Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը»:

Սա պայքար է հայ ժողովրդի լինելու և չլինելու ու ցանկացած պայքարի ձև լեգիտիմ է, ասաց նա:

Թարմացված․«Այսօրվա օրով ընտրությունների չի կարելի գնալ: Ընտրությունները Հայաստանում ի սկզբանե` 1996-ից սկսած, միշտ տալիս են նույն արդյունքը. իշխանությունը միշտ հաղթում է: Այսինքն, ընտրությունը միայն վերահաստատում է իշխանություններին: Եթե հիմա էլ քննարկվի ընտրությունների գնալու հարցը, ես դեմ կլինեմ: Կարելի է ենթադրել, որ լավ կազմակերպված ընտրություները ժողովրդի ցասումով այլ արդյունք բերեն, բայց մեր ժողովրդի ճակատագիրը դնել նման ռիսկի առաջ, դա խաղամոլություն է: Իշխանությունները պիտի փոխվեն, որ նոր ընտրություններ լինեն»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներ հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազգային կոմիտեի  հրավիրած հանրահավաքը:

Տեսանյութերն ու ինֆորմացիան այս հղում թարմացվում է

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին