Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր և ամենամեծ պատկերասրակը՝ «Հայաստանի Ազգային պատկերասրահը» հիմնադրվել է 104 տարի առաջ։
Թանգարանի առաջին տնօրենը Մարտիրոս Սարյանն էր, ում ջանքերի շնորհիվ 10 տարվա ընթացքում պատկերասրահը համալրվել է միջազգային նշանակության 1000-ավոր արվեստի գործերով։
Այսօր չգիտեմ ով է թանգարանի տնօրենը, բայց նա նույնիսկ չի նկատում, որ ընդամենը անձրևատար խողովակների (желоб) վնասման պատճառով շենքի պատերը քայքայվում են, իսկ պատկերասրահի բակային հատվածը մի մեծ աղբանոց է հիշեցնում։
Հայաստանի ազգային պատկերասրահի պաշտոնյաներին.
- Եթե տեղյակ չեք ձեր կողմից ղեկավարվող շենքի վիճակին, ապա կարող եք այս տեսանյութով ծանոթանալ։
Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանի մշակույթի վարչություն.
- Եթե նույնիսկ այս խնդրի լուծումը Ձեր պարտականությունը չէ, ապա հաստատ դուք ունեք այդ հնարավորությունը մեկ օրվա ընթացքում այն լուծելու և շատ լավ բան արած կլինեք»։