▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգի մեջ չգտնվեց գեթ մեկ Ալլա Պուգաչովա, որ իր կոշտ խոսքն ասեր ցեղի խալոպներին ու ստրուկներին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մի հսկա տաս կամ ինը կամ անգամ երեք միլիոնանոց ազգի մեջ չգտնվեց գեթ մեկ Ալլա Պուգաչովա, որ լինելով հայտնի ու մեծ ճանաչում ունեցող արվեստագետ` բողոք հայտներ ռեժիմի դեմ, անհամաձայնություն երկրի` թշնամու մեջ տարրալուծման հետ, որ վեր կենար ու իր կոշտ խոսքն ասեր ցեղի խալոպներին ու ստրուկներին,որ արժանապատվորեն գոնե խոսք ասեր` խոսք, այլ ոչ թե լուռ ստրուկի պես գլուխը կախ իբր իր գործն աներ ու հետևեր կատարվողին:

Խոսքս միայն մտավորականների մասին չէ, որպիսիք այլևս բոլորովին չկան այս ցեղում: Խոսքս հիմա արվեստագետների, արվեստի ու բեմի, իբր գիտության (Հայաստանում նորմալ գիտնականներ էլ այլևս բոլորովին չկան), սպորտի ու այլ հարակից ոլորտների դեմքերի մասին է:

Անգամ բռնատիրական, ամենակուլ Ռուսիայում կան Ալլաներ, Մակարևիչներ ու բազում այլք: Իսկ հայաստանում և Հայաստանից դուրս չկա ոչինչ: Չեմ կարող ասել ոչ ոք: Ստիպված եմ ասել` ոչինչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին