Ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացուն, որ ՀՅԴ անդամ է, թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվս մեկ հայ, այս անգամ Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան:
Գեղամ Մանուկյանն էլ այս առիթով գրել է․
Նոր միայն վերադառնում ենք օդանավակայանից: Մինչ այս իշխանությունները հերթական ինչ որ «համահայկական» երիտասարդական համաժողովի անվան տակ, ադրբեջանապաշտ ու Արցախն ուրացող բանախոսներով հավաքն էին կազմակերպում, Հայրենիք հերթական դաշնակցական նվիրյալ երիտասարդի մուտքն են արգելել: Արդեն ամիսներ շարունակ առանց ընդհանուր հրամանատար մնացած սահմանապահները երկու հոդաբաշխ բառով չէին կարողանում բացատրել մեր հայրենակցուհու մուտքի արգելքի պատճառը...
|
Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում է օրվա իշխանությունը ևս մեկ հայի է արգելել մուտք գործել իր հայրենիք, Հայաստանի Հանրապետություն: |


