▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնիվ են պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի հետ, վայր են դնում մանդատը․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի  անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է 

«Կարծում եմ ազնիվ են վարվում բոլոր այն պատգամավորները, ովքեր անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ վայր են դնում մանդատը: Այդպես եմ կարծում, քանի որ համարում եմ, որ այս իշխանության մեջ չկա երկրորդ մեկը, ով ունենալով սեփական քաղաքական հետագիծը կարող էր պնդել, թե այդ մանդատը իրենն է և կարող է անկախ գործել: Այս իշխանության մեջ քվեն մեկինն էր, իսկ ներքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է:

Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունը արտացոլելու է իրական պատկերը` այն է կառավարության որոշումների «դակման» գործառույթը:

Միայն թե կարծում եմ, որ մանդատը վայր դնելու որոշումը սկզբունքային է այն ժամանակ, երբ «դակման» արարողությունը դեռ չի իրականացվել, հակառակ դեպքում կհրաժարվես մանդատից, թե՞ ոչ էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին