▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին: «Ինչ-որ մի հիացմունք սկսվեց, երբ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինի: Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում, երբ ասաց, որ մենք կգտնենք տեխնիկական լուծումներ, որպեսզի փարատենք ադրբեջանական կողմի մտավախությունն առ այն, որ միջանցքով բացի հումանիտար բեռներից կարող է նաև այլ տեխնիկա տեղափոխվել»,- ասել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել էր հետևյալը. «Լաչինի խնդրի հետ կապված ամեն ինչ շատ պարզ է. այն օգտագործելու կարգը, գործունեության եղանակը պետք է բխի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից, որոնցով նախատեսված է ապահովել բացառապես մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժը: Միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր են տեխնիկական միջոցներ՝ վերացնելու ադրբեջանական կողմի կասկածները, թե միջանցքը չի օգտագործվում ամրագրված նպատակներով»:

Հայելի ակումբում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին