▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա շուտ ասեիք․․․ ԿԲ նախագահի պատասխանը ուրախացրեց Նիկոլ Փաշինյանին

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության նիստում, խոսելով «Դուինգ բիզնես»-ի հրապարակած զեկույցի մասին, նշել է, որ հայտնաբերել են տեխնիկական սխալ, որը, եթե ուղղեն ՝ Հայաստանը կհայտնվի 37-րդ տեղում։

Արթուր Ջավադյանի խոսքը ուրախացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մինչ այդ հայտարարել էր, որ «Դուինգ բիզնես»-ի հրապարակած զեկույցում Հայաստանը զիջել է դիրքերը (բիզնես գործունեություն ծավալելու համար բարենպաստ երկրների այս տարվա ցանկում ՀՀ-ն 47-րդն է, ինչը 6 դիրքով ցածր է, քան անցած տարի):

«Ի՞նչն է արձանագրված հետընթացի պատճառը»,- դիմելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հարցրել է Փաշինյանը: «ՀԲ-ն հրապարակել է զեկույց, որում տրված գնահատականներն առանձնակի պարզաբանման կարիք ունեն: Մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատ ունենք առաջընթաց, բայց դիրքում ունենք հետընթաց: Դա պայմանավորված է այն փաստով, որ Համաշխարհային բանկը գնահատման մեթոդաբանությունը փոխեց»,- ասել է նախարարը՝ մանրամասներ ներկայացնելով:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին