▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբաջանյանն արձագանքել է օգտատիրոջ գրառմանը՝ իրեն պատկանող մեքենայով փողոցն անցնող կնոջը հարվածելու մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Րոպեներ առաջ ֆեյսբուքյան օգտատերներից մեկը գրառում է կատարել Նորքում ինձ պատկանող մեքենայով փողոցն անցնող կնոջը իբրև հարվածելու, չկանգնելու և կնոջ որպիսությունը չհարցնելու մասին:

Միանգամից հայտնեմ՝ մեքենան վաղուց ես չեմ վարում, որովհետև շատ վատ վարորդ եմ և հետո մեքենայում մեծ մասամբ աշխատում եմ: Նրանք, ովքեր ճանաչում են վարորդիս կվկայեն նրա պրոֆեսիոնալիզմի ու բարեխղճության մասին:

Առնվազն, կարող եմ վկայել, որ իմ այսօր մեքենայում գտնվելու ողջ ժամանակահատվածում ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել: Վարորդս բացառեց, որ նման միջադեպ տեղի ունեցած լինի:

Այնուամենայնիվ, պիտի խնդրեմ, որպեսզի գրառման հեղինակը հրապարակի որոշ մանրամասներ արձանագրած միջադեպի ժամի, կոնկրետ փողոցի վերաբերյալ, կամ եթե թույլ տա անձամբ կապ հաստաատեմ նրա հետ:

Եթե գրառման հեղինակից բացի ուրիշ որևէ մեկը կարող է նկարագրված միջադեպից մանրամասներ հայտնել տուժած կնոջ մասին, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Խաչատրյանն իր էջում գրել էր.

«Էս պետհամարանիշով մեքենան, որը ճշտեցի, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամ, հիմա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանինա պատկանում, Նորքում շրջադարձից հետո հարվածեց փողոցն անցնող կնոջը, մի ակնթարթ դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց շարժվել առաջ։ Այսինքն, եթե մարդը չընկավ գետնին, կամ չմեռավ, նշանակումա` կարելիա չկանգնել ու տեսնել, թե ինչ եղավ հետը, գուցե ցավեցրել ես, գուցե թևը դուրս է ընկել գուցե... Ու քեզ նմանները ԱԺ֊ում օրենք են ընդունում, իմ նմանների վճարած հարներով էլ աշխատավարձ ու պարգևավճար ստանում։

Բա լավ, ե՞րբ եք որոշել մարդ դառնաք»։

Ավելի ուշ, նույն օգտատերը, հետևյալ գրառումն է կատարել․

Քանի որ Բաբաջանյանը պնդումա, որ մեքենայում չի եղել, ասումա, որ վարորդն էլ չի եղել մեքենայում, փոստս ջնջում եմ ու հույս փայփայում, որ կհասկանան, թե իրա անձնական մեքենան ովա վարել իրենցից բացի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին