Այսօր՝ հունիսի 21-ին, իրավապահների ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կարճ ժամանակում պարզում են, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերում են կասկածյալ Գ․Գ-ին և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին։ Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։ Դին դուրս բերելու համար ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերում։ Սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։ |
Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը սպորտսմեն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet