▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացարձակապես չեմ զղջում գրառման համար»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախօրեի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԵՐՋԱՊԵՍ
Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։
Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական «իրավապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրավապաշտպան, արցախյան շարժման ակունքներում կանգնած Ավետիք Իշխանյանն է: Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով: Ավետիքը հատկապես վերջին տարիներին ներկայանում էր նաև իբրև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Արցախյան ամեն ինչը սևացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունն է, որ մղել է սրանց հարձակվել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող, վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կյանքին մասնակից գործչի նկատմամբ: Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի: Նա «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ընդգրկվել էր, որպեսզի կոմիտեին խորհրդային բռնատիրության կողմից կալանավորման դեպքում մեկ այլ կոմիտե լիներ: Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպես Ավետիքի պապը՝ Առաջին Հանրապետության օրերին մեր երկրում սկաուտության հիմնադիր, խորհրդայնացումից հետո Հայրենիքից չհեռացած ու 1937-ին ստալինյան բռնություններին զոհ գնացած Վահան Չերազը»։

Թարմացված․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
«Ամոթ։ Հազար ամոթ։
ՀԳ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի էր»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին