▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց, կառավարությունը լուծարել է

ՀՀ կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց։ «Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։

Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։ Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Հավանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացվել։ 

Տեղեկացա նաև, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը»:

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան

Ազգային ճակատ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին